Սկանդալ՝ «Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ․ «Միսս Մեքսիկա»–ին անվանել են հիմար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Թաիլանդում անցկացվող «Միսս Տիեզերք» մրցույթին նախորդող միջոցառման ժամանակ «Միսս Թաիլանդ» մրցույթի տնօրեն, թաիլանդցի գործարար Նավատ Իցարագրիսիլը տասնյակ մասնակիցների ներկայությամբ նկատողություն է արել և վիրավորվել է «Միսս Մեքսիկա» Ֆաթիմա Բոշին՝ գովազդային կոնտենտ չհրապարակելու համար, գրում է BBC-ին։
Իրավիճակը այնքան է սրվել, որ Իցարագրիսիլը պահանջել է մասնակցից կանգնել հանդիսատեսի առջև և բացատրություն տալ, նույնիսկ նրան անվանել է «հիմար»։
Երբ «Միսս Մեքսիկա»–ն հրաժարավել է բացատրություն տալ, Նավատը կանչել է անվտանգության աշխատակիցներին, ինչից հետո Բոշը լքել է սենյակը, որին հետևել են նաև մյուս մասնակիցները, այդ թվում՝ «Միսս Տիեզերք 2024»-ի հաղթող Վիկտորիա Կյար Թեյլվիգը՝ ի նշան համերաշխության
Մասնակից աղջիկներից շատերը կանգնել և իրենց աջակցությունն են հայտնել «Միսս Մեքսիկային», իսկ Նատանն ասել է․ «Եթե որևէ մեկը ցանկանում է շարունակել մրցույթը, թող նստի։ Եթե դուք դուրս գաք, մնացած աղջիկները կշարունակեն»։
«Միսս Տիեզերք» մրցույթի նախագահ Ռաուլ Ռոչա Կանտուն խոստովանել է, որ Իտսարագրիսիլը նվաստացրել և վիրավորել է մասնակցին, ինչպես նաև չարաշահել է իր լիազորությունները։
Արձագանքն այնքան մեծ էր, որ Կանտուն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Նավատի վարքագիծը։
«Ես ուզում եմ իմ համերաշխությունն ու անվերապահ աջակցությունը հայտնել «Միսս Տիեզերք» մրցույթի 122 երկրները ներկայացնող բոլոր պատվիրակներին։ Ես թույլ չեմ տա, որ խախտվեն կանանց նկատմամբ հարգանքի և արժանապատվության արժեքները: Դժբախտաբար, Նավատը մոռացել է իսկական հյուրընկալ լինելու իրական իմաստը», - ասել է Կանտուն։
Դեպքից հետո Նավատն անդրադարձել է ստեղծված իրավիճակին։
«Եթե ինչ-որ մեկը իրեն լավ չի զգում, եթե ինչ-որ մեկը անհարմար է զգում, եթե ինչ-որ մեկը տուժել է, ես ներողություն եմ խնդրում բոլորից։ Ես արդեն խոսել և ներողություն եմ խնդրել սենյակում գտնվող մյուս աղջիկներից՝ մոտ 75 աղջիկներից», - ասել է նա։
Չնայած այս աղմկահարույց դեպքին, «Միսս Տիեզերք» մրցույթը շարունակվել է, և մասնակիցները չորեքշաբթի Բանգկոկում մասնակցել են ողջույնի միջոցառմանը։
Հաղթողը նոյեմբերի 21-ին կթագադրվի որպես նոր «Միսս Տիեզերք»։

