Սա իմ կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն էր․ Էվելինա Խանոյանը նշանադրվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13.10.2025, 12:04
Հետո հասկացա՝ սրտիս մի մասը միշտ ուզել է ունենալ իր փոքրիկ «պրինցեսկա» օրը, գրել է Էվիկը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Սա իմ կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն էր․ Էվելինա Խանոյանը նշանադրվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի բլոգեր Էվելինա Խանոյանը՝ Էվիկը, նշանադրվել է։

Նա նշանադրության միջոցառման լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է Instagram–ի իր էջում։

«Շատ էի մտածում՝ անել թե՞ չանել միջոցառում նշանվելու կապակցությամբ։ Բայց հետո հասկացա՝ սրտիս մի մասը միշտ ուզել է ունենալ իր փոքրիկ «պրինցեսկա» օրը։

Մենք ենք ստեղծում մեր կյանքի գեղեցիկ պահերը ու շատ ուրախ եմ, որ որոշեցի անել, որովհետև սա իրոք իմ կյանքի ամենագեղեցիկ օրերից մեկն էր։ Եվ անչափ շնորհակալ եմ ընկերներիս՝ ինձ հետ ուրախանալու համար», – նշել է Էվիկը։