Ռոնալդուն, Amazon-ի հիմնադիր Բեզոսը և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքին (ՎԻԴԵՈ)

19.11.2025, 10:35
Ռոնալդուն և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի արքայազնի պատվին կազմակերպված ընթրիքին. ՎԻԴԵՈ
Ռոնալդուն, Amazon-ի հիմնադիր Բեզոսը և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և գործարար Իլոն Մասկը մասնակցել են Սպիտակ տանը կազմակերպված գալա ընթրիքին՝ ի պատիվ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի ԱՄՆ այցի, հաղորդում է ria.ru-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և թագաժառանգը բանակցություններ են վարել Սպիտակ տանը։ Հանդիպման ոչ պաշտոնական մասը շարունակվել է ընթրիքով։

Life.ru-ն էլ նշում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է ԱՄՆ նախագահի ընտանիքի հետ։ Թրամփի խոսքով՝ իր 19-ամյա որդին՝ Բարոնը, վաղուց հիացել է ֆուտբոլիստով և ուրախ է եղել նրան անձամբ հանդիպելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ֆուտբոլիստը բարձրացրել է իր հեղինակությունը որդու աչքերում։

«Բարոնն ու Կրիշտիանուն հանդիպել են։ Թվում է, թե Բարոնն այժմ մի փոքր ավելի է հարգում իր հորը, պարզապես այն պատճառով, որ ես նրանց ծանոթացրի», - ասել է Թրամփը։

Ինչպես նշում է աղբյուրը,  նույն օրը Թրամփը և բին Սալմանը ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնք ուղղված էին երկու երկրների ռազմավարական գործընկերության խորացմանը: Սաուդյան Արաբիան համաձայնվել է ԱՄՆ-ում ներդնել ավելի քան 600 մլրդ դոլար: Բանակցությունների շրջանակում կնքվել է Թագավորությանը 48 F-35 հինգերորդ սերնդի կործանիչներ մատակարարելու խոշոր գործարքը: Թագաժառանգի այցը ներառում էր նաև գալա ընթրիք և պաշտոնական արարողություն. սա առաջնորդների միջև երկրորդ հանդիպումն է 2025 թվականին: