Քիմ Քարդաշյանն իր 8-ամյա որդու հետ պայմանագիր է կնքել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը «ստիպել է» իր 8-ամյա որդուն՝ Սեյնթին, պայմանագիր կնքել` նախքան նա կսկսի վարել իր անձնական YouTube բլոգը։ Այս մասին, peopletalk.com-ի փոխանցմամբ Քարդաշյանը հայտնել է Instagram-ի իր էջում։
Նշվում է, որ պայմանագրով աստղային ընտանիքը պետք է պաշտպանվի անձնական տեղեկատվության արտահոսքից, ուստի Քիմը խորհուրդ է տվել որդուն չխախտել պահանջները։
«Ես՝ Սենթ Ուեսթս, համաձայն եմ հետևել մայրիկիս կանոններին՝ YouTube-ի ալիք ունենալու համար: Ինձ արգելվում է մեկնաբանել կամ նկարահանել որևէ անձնական ընտանեկան տեղեկություն կամ նկարահանումներ անել, մինչ Նորթը երաժշտություն է ձայնագրում»,- գրված է Քիմի հրապարակած լուսանկարում։
Հայտնի է, թե ինչ պատիժ է նախատեսված խախտումների համար։
«Եթե ես չհետևեմ բոլոր կանոններին, մայրս կարող է իմ էջը մասնավոր դարձնել կամ ջնջել իմ հաշիվը»,-նշված է Քարդաշյանի որդու պայմանագրում։
Ինչպես նաև, ցանկացած հրապարակումից առաջ Սեյնթը պետք է բովանդակությունը ցույց տա Քիմին կամ նրա խնամակալին։