Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ չգիտի մթերքների գները (ՖՈՏՈ)

16.10.2025, 18:08
Նա նաև բացահայտել է ռեփեր Քանյե Ուեսթից  ամուսնալուծության հիմնական պատճառը. ՖՈՏՈ
Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ չգիտի մթերքների գները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ռեալիթի շոուի աստղ և մոդել Քիմ Քարդաշյանը ցնցել է երկրպագուներին՝ խոստովանելով, որ չգիտի մթերքների գինը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով New York Post-ին։

Քիմ Քարդաշյանը «Call Her Daddy» փոդքասթի ժամանակ խոստովանել է, որ պատկերացում չունի, թե որքան արժեն մթերքները։ Մոդելը նշել է, որ իրեն հետաքրքիր է իմանալ, թե ինչ արժե մեկ տուփ կաթը։ Հարցին, թե տարեկան որքան է նա ծախսում գեղեցկության և կոսմետիկ պրոցեդուրաների վրա, նա պատասխանել է՝ 1 միլիոն դոլար։

«Այս մազերը էժան չեն», - ասել է Քարդաշյանը։

Մոդելի խոստովանությունը ցնցել է համացանցի օգտատերերին։

«Չեմ կարողանում հավատալ, որ նա չգիտի մեկ տուփ կաթի գինը»։ «Քիմի խոստովանությունը, որ չգիտի մեկ տուփ կաթի գինը միլիարդատիրոջ էներգիայի գագաթնակետն է», «Այսպես ապրելը, հավանաբար, հաճելի է», - X-ում (նախկինում՝ Twitter) քննարկել են երկրպագուները։

Քիմ Քարդաշյանը նաև բացահայտել է ռեփեր Քանյե Ուեսթից իր ամուսնալուծության հիմնական պատճառը փոդքասթի ժամանակ։ Նա խոստովանել է, որ իրենց հարաբերություններում շատ բաներ են եղել, որոնց հետ նա չի կարողացել հաշտվել։ Մոդելը նշել է, որ իրեն դուր չեն եկել ռեփերի բացասական վերաբերմունքն իր հարազատների հանդեպ, ինչպես նաև վերջինս հանրայնացնում էր իրենց անձնական կյանքի մանրամասները։ Գործարար կնոջը նաև խորապես անհանգստացնում էր հուզական և ֆինանսական անկայունությունը։

 ким