Քեթի Փերին և Օրլանդո Բլումը բաժանվում են 9 տարվա հարաբերություններից հետո
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քեթի Փերին և Օրլանդո Բլումը բաժանվել են 9 տարվա հարաբերություններից հետո։
Ինչպես հայտնում է TMZ–ն՝ հղում անելով իր աղբյուրներին, Օրլանդո Բլումը մասնակցելու է Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանյաց հանդիսությանը որպես ամուրի։ Աղբյուրներից մեկը ասել է, որ Օրլանդոն պատրաստվում է ամուսնալուծության մասին հայտնել հենց հարսանյաց հանդիսության ժամանակ։
«Նա միջոցառումների հոգին է և պատրաստվում է իսկական շոու կազմակերպել պարահրապարակում», – նշել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ չի բացառվում, որ հարսանիքից հետո Բլումը Լեոնարդո Դի Կապրիոյի հետ միասին գնա գիշերային ակումբ։
Հատկանշական է, որ Քեթի Փերին բաց կթողնի ընկերների հարսանյաց արարողությունը, քանի որ այժմ գտնվում է իր Lifetimes համաշխարհային շրջագայության մեջ։
Daily Mail–ի տվյալներով՝ զույգի բաժանման հիմնական պատճառներից մեկը վերջին ժամանակների տարաձայնություններն են։ Նշվում է, որ Բլումը բացասական է արձագանքել Փերիի մասնակցությանը տիեզերական թռիչքին՝ այն անվանելով «անհեթեթ»։ Ըստ աղբյուրի՝ Փերին հույս ուներ, որ սիրելին իրեն կաջակցի. «Պատկերացրու՝ դու տիեզերք ես թռչում, իսկ սիրելիդ նույնիսկ տպավորված չէ…»։ Բացի այդ, երգչուհին վստահ է եղել, որ հարսանյաց հրավերը նախ և առաջ իրեն էր ուղղված, և երբ Բլումը որոշել է միայնակ գնալ, դա նրա համար «ցավոտ հարված» է եղել։
Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է 2016 թվականին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ։ 2017-ին նրանք կարճատև բաժանումից հետո վերսկսել են հարաբերությունները և նշանադրվել 2019թ․–ին՝ Սուրբ Վալենտինի օրը։ 2020 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Դեյզի Դավը, ով այժմ 4 տարեկան է։

