Քաղցկեղից մահացել է Կլոդ անունով հազվագյուտ ալիգատորը (ՖՈՏՈ)

04.12.2025, 19:37
Վերջին շաբաթներին նա բուժում էր ստանում ենթադրվող վարակի դեմ. ՖՈՏՈ
Քաղցկեղից մահացել է Կլոդ անունով հազվագյուտ ալիգատորը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում 30 տարեկան հասակում մահացել է Կլոդ անունով հազվագյուտ ալբինոս -ալիգատորը ՝ լյարդի քաղցկեղից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ, վերջին շաբաթներին նա բուժում էր ստանում ենթադրվող  վարակի դեմ, հայտնել է Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիայի կենդանաբանական այգու տնօրեն Շեպարդը։

Կլոդ ալիգատորը համարվել էր մշակութային երևույթ։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով, նա նկարահանվել է գովազդային հոլովակներում, նրա լուսանկարները հրապարակվել են մանկական գրքերում, իսկ նրա ակվարիումից 24-ժամյա ուղիղ հեռարձակումը հասանելի է եղել առցանց։

Ալիգատորը կոկորդիլոսների ամենափոքր տեսակն է։ Նրանք գիշատիչ կենդանիներ են և վարում են հիմնականում գիշերային կյանք։ Հասուն տեսակները սնվում են ձկներով, օձերով, ջրային կենդանիներով և այլն։

алигатор