Փայփայեք միմյանց, քանի որ մենք պլանավորում ենք, բայց Աստված է տնօրինում. երգչուհի Լիլուն վիրահատությունից առաջ գրառում է կատարել (ՎԻԴԵՈ)

30.09.2025, 16:20
Երկու օր առաջ երգչուհին հրապարակում է արել Instagram-յան իր էջում՝   պատմելով, որ սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց. ՎԻԴԵՈ
Փայփայեք միմյանց, քանի որ  մենք պլանավորում ենք, բայց Աստված է տնօրինում. երգչուհի Լիլուն վիրահատությունից առաջ գրառում է կատարել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/.     Լիլուն իր Instagram-յան հարթակում պատմել է առօրյա կյանքի և աշխատանքային նորությունների մասին։

Երկու օր առաջ երգչուհին հրապարակում է արել Instagram-յան իր էջում՝ պատմելով, որ սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։

«Սովորական մի առավոտ էր, շտապում էինք աշխատանքի, հետո հետ գալուց էս երգը միացավ , ու երկուսս էլ մեր մեջ, առանձին, առանձին իրար չկորցնելու մասին, մտքերի մեջ խառնվեցինք, (էն որ կարող եք չխոսել, բայց զգալ իրար) եկանք տուն ու ամեն ինչ մեկ րոպեում փոխվեց, փոխանակ գնայինք հարսանեկան խնջույքի, հայտնվեցինք հիավանդանոցում վիրահատական սեղանին, էս մեր համար արված վիդեոների շարքից ա, բայց որոշեցի տեղադրեմ ու ասեմ, որ փայփայեք միմյանց, քանի որ, մենք պլանավորում ենք, բայց Աստված է տնօրինում»,- սոցցանցի իր էջում գրել է երգչուհին։

Ապա ժամեր անց կատարվել է լեղապարկի հեռացման վիրահատություն։

«Թո՜ղ փառավորվի Քո անունը, հավիտյանս հավիտենից ամենազոր Աստված։ Ես հռչակում եմ քեզ իմ, եւ իմ ընտանքի Տեր եւ Փրկիչ, մենք ուրիշ աստվածներ չենք ճանաչում, միայն Դու ես մեր Տեր Աստվածը հավիտյանս հավիտենից ամեն։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ վիրահատվեցի, այսօր նորից երգում եմ»,-տեսանյութին կից գրել է նա։

Վիրահատությունից հետո Լիլուն տեսանյութ է հրապարակել և նշել, որ արդեն ավելի լավ է զգում իրեն։


Նշենք, որ երգչուհի Լիլուն ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում։