Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր․ Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

22.11.2024, 16:07
Լուիզա Ներսիսյանն անդրադարձել է իր ամուսին՝ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակին
Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր․ Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն անդրադարձել է իր ամուսին՝ հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի առողջական վիճակին։

«Մոտ 2 ամիս հիվանդանոցում էր, Միքայելյան հիվանդանոցում ստացավ բուժում, արդեն տանն է: Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,-  ասել է Ներսիսյանը Tert.am Life-ի հետ զրույցում։

Դերասանուհին նշել է, որ այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել, կարևորը տրամադրությունը լավ է, և, եթե առիթ լինի որևէ տեղ գնալու, դերասանն անպայման կգնա:

«Անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, ով ամեն բան կազմակերպեց, հավաքեց իր շուրջ լավագույն բժիշկներին՝  Լիլիթ Հարությունյանին, Սուրեն Ստեփանյանին, բոլորը իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էին»,- նշել է Լուիզան։