Միայն մեկ անգամ՝ այս դարում․ երկնքում կձևավորվի երեք մոլորակների հազվագյուտ «շքերթ»

10.01.2026, 15:27
Դարի եզակի երկնային իրադարձությունը․ երեք մոլորակներ միաժամանակ կմոտենան Արեգակին
Միայն մեկ անգամ՝ այս դարում․ երկնքում կձևավորվի երեք մոլորակների հազվագյուտ «շքերթ»

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մերկուրին, Վեներան և Մարսը՝ Երկրին ամենամոտ երեք մոլորակները, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կհավաքվեն Արեգակի մոտ՝ մինչև հունվարի 22-ը։ Այս մասին ուրբաթ հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

Լաբորատորիայի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 22-ին երեք մոլորակներն ու Արեգակը կկազմեն վերջնական սիմետրիկ դասավորություն՝ երկնքում ձևավորելով գրեթե ճշգրիտ ռոմբ կամ, ցանկության դեպքում, խաչ, որի կողմի չափը կլինի մոտ 2–3 աստիճան։ Դրանից հետո մոլորակների «շքերթը» կսկսի աստիճանաբար քայքայվել, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նշվում է, որ առաջինը՝ դեռ մինչև հունվարի ավարտը, Արեգակից կհեռանա ամենաարագ մոլորակը՝ Մերկուրին։ Փետրվարի ընթացքում սկզբում կհեռանա Վեներան, ապա՝ Մարսը։

Գիտնականների խոսքով՝ բոլոր երեք մոլորակների հաջորդ, ավելի լայն (մոտ 10 աստիճանի սահմաններում) մոտեցումը Արեգակին տեղի կունենա միայն 2038 թվականի սեպտեմբերին։ Իսկ այժմ սպասվող՝ մոտ 3 աստիճան անկյան վրա տեղի ունեցող և նման սիմետրիկ կազմավորում ունեցող մոտեցումը եզակի է առնվազն այս դարում։