Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվում է (ՖՈՏՈ)

20.01.2026, 11:47
Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով, և երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար, գրել է Անահիտ Կիրակոսյանը
Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվում է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․   Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը և իր ամուսինն ամուսնալուծվել են։ Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է դերասանուհին։

«14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ , բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ», - գրել է Անահիտը։

Նրա խոսքով՝ կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով, և երբեմն պետք է ընդունել ավարտը՝ շնորհակալ լինելով անցած ճանապարհի համար:

Դերասանուհին հարազատներին, բարեկամներին և իրենց լավը կամեցող մարկանց խնդրել է այս փուլում զերծ մնալ հարցերից ու մեկնաբանություններից։

«Ձեր ըմբռնումը, լռությունն ու հարգանքը այս պահին ամենամեծ աջակցությունն են ինձ համար։ Շնորհակալ եմ», - գրել է Անահիտը։

Անահիտ Կիրակոսյանը հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի է, հանդես է եկել բազմաթիվ հեռուստասերիալներում և թատերական ներկայացումներում։ Նա խաղացել է «Բանակում» (մինչև 2012), «Քաղաքում» (2012–2014), «Ժառանգները», «Ծաղիկներ ձյան տակ» և այլ նախագծերում, ինչպես նաև թատրոնում՝ «Անուշ», «Սասունցի Դավիթ» և «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումներում։