«Մանկական Եվրատեսիլ 2026»–ի քվեարկությունը սկսվել է, ՀՀ–ից հնարավոր է անվճար քվեարկել նաև Ալբերտի օգտին (ՎԻԴԵՈ)
13.12.2025,
11:24
Կարելի է անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած այլ երկու պատվիրակների օգտին․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Մանկական Եվրատեսիլ 2026»–ի քվեարկությունը սկսվել է։
Անհրաժեշտ է այցելել www.jesc.tv կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները, անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Ալբերտի և ձեր նախընտրած այլ երկու պատվիրակների օգտին։
Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։
Այս տարի մրցույթում Հայաստանի պատվիրակը 12–ամյա Ալբերտն է, ով հանդես է գալու «Brave Heart» («Քաջ սիրտ») ստեղծագործությամբ։
«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։ Մրցույթը Երևանի ժամանակով կմեկնարկի 20։00–ին։

