Կորեացի հայտնի երգչուհի Lisa-ն հայ դիզայների զգեստով իրարանցում է առաջացրել Իտալիայում (ՖՈՏՈ)

22.05.2025, 13:07
Lisa-ն փայլում էր նրբագեղ ասեղնագործությամբ զգեստով՝ անմիջապես հայտնվելով ուշադրության կենտրոնում․ ՖՈՏՈ
Կորեացի հայտնի երգչուհի Lisa-ն հայ դիզայների զգեստով իրարանցում է առաջացրել Իտալիայում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 19-ին, Սիցիլիայի գեղատեսիլ Տաորմինա քաղաքում, տեղի ունեցավ Bvlgari ոսկերչական տան միջոցառումը՝ նվիրված ապրանքանիշի 140-ամյակին։

Տոնակատարության շրջանակում ներկայացվեց Polychroma բարձրակարգ զարդերի նոր հավաքածուն, որը ներառում էր 250 եզակի զարդեր։ Հատուկ ուշադրություն գրավեցին միլիոնավոր դոլարներ արժեցող 60 իրերը։

Երեկոյի գլխավոր աստղերից մեկը BLACKPINK խմբի երգչուհի և դերասանուհի Lisa–ն էր, ով ներկայացնում էր ապրանքանիշը՝ որպես համաշխարհային դեսպան։ Նա փայլում էր նրբագեղ ասեղնագործությամբ զգեստով՝ անմիջապես հայտնվելով ուշադրության կենտրոնում։ Կերպարի հեղինակը դիզայներ Գրիգոր Ջաբոտյանն է, ով ծագումով լիբանանահայ է։

Նրա զգեստը, կարծես, արվեստի գործ լիներ, տպավորում էր երանգների հարստությամբ և բարդ ուրվագծերով՝ կատարելապես ընդգծելով Polychroma հավաքածուի զարդերի շքեղությունը։ Դիմահարդարումն ու սանրվածքը լրացնում էին կերպարը՝ Lisa–ին դարձնելով նրբագեղության մարմնացում։