Ինչպես պահել բանանը, որպեսզի չսևանա. կիրառեք այս պարզ հնարքները
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Բանանը ամենահայտնի և առողջարար մրգերից է, բայց, որպեսզի ավելի երկար պահպանի իր համն ու սննդային հատկությունները, այն պետք է ճիշտ պահել։ Բանանը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ կալիումը, վիտամին C և B6-ը, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար, գրում է championat.com-ը։
Օպտիմալ ջերմաստիճան բանանը պահելու համար
Բանանի պահպանման իդեալական ջերմաստիճանը +12-ից մինչև +14 աստիճան է: Եթե ջերմաստիճանը սառը լինի, միրգը կդադարի հասունանալ, կեղևը՝ կսևանա։ Եթե ավելի տաք լինի, ապա բանանն ավելի արագ կհասունանա, այդ իսկ պատճառով տաք խոհանոցը լավագույն տեղը չէ մրգեր պահելու համար։ Իդեալական տարբերակը կլինի մութ սենյակը՝ առանց ուղիղ արևի լույսի:
Ինչպե՞ս խուսափել բանանի գերհասունացումից
Բանանի գերհասունացումից խուսափելու համար պետք է դրանք մեկուսացնել այլ մրգերից, քանի որ դրանցից շատերն արտադրում են էթիլեն գազ, որն արագացնում է հասունացման գործընթացը։ Սա վերաբերում է խնձորին, տանձին և ավոկադոյին։
Բանանն օդի լավ շրջանառության կարիք ունի, ուստի գնումներ կատարելուց հետո անհրաժեշտ է այն հանել տոպրակից: Չի կարելի բանանը պահել փակ տարայում։
Բանանի պահպանման մեթոդներ
Եթե բանանը կանաչ եք գնել, կարող եք այն պահել սենյակային ջերմաստիճանում: Այսպես այն ավելի արագ կհասունանան։

