Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գնահատվում է 500 մլրդ դոլար

10.10.2025, 19:37
Forbes-ը կանխատեսում է, որ Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը մինչև 2033 թ.-ի մարտը  
Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի  կարողությունը գնահատվում է 500 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla-ի և SpaceX-ի ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո։ Հայտնում է theins.ru-ն՝ հղում անելով Forbes հանդեսին։

Աղբյուրը նշում է, որ դեկտեմբերին նրա կարողությունը գնահատվում էր 400 մլրդ դոլար։ Oracle-ի համահիմնադիր Լարի Էլիսոնը, որը Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդն է, ունի 350 մլրդ դոլար կարողություն։ Bloomberg-ը Մասկի կարողությունը գնահատում է 470 մլրդ դոլար։

Պարբերականի տեղեկացմամբ, վերջին հինգ տարիների ընթացքում Մասկի կարողությունը աճել է ավելի քան 20 անգամ՝ 24.6 մլրդ դոլարից։ Forbes-ը կանխատեսում է, որ Մասկը կարող է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը մինչև 2033 թ.-ի մարտը։ Մեկ տարի առաջ Informa Connect Academy վերլուծական խումբը կանխատեսել էր, որ ձեռնարկատերը կարող է հասնել այս նշաձողին արդեն 2027 թ.-ին։

Մասկը զբաղեցնում է առաջին տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Նրան հաջորդում են Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը (351,6 միլիարդ դոլար), Meta կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (246,1 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (233,2 միլիարդ դոլար) և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (204,6 միլիարդ դոլար)։