Հայուհու և թրքուհու հիջաբներով ֆոտոշարքը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

21.03.2025, 14:35
Համացանցում բուռն քննարկում են հայուհու և թրքուհու հիջաբներով ֆոտոշարքը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հայուհու և թրքուհու հիջաբներով ֆոտոշարքը մեծ աղմուկ է առաջացրել համացանցում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արենիա/․ Հայ ոճաբան Գայանեն և ազգությամբ թուրք բլոգեր Սաբիրան ներկայացրել են ֆոտոշարք, որի նպատակն է ցույց տալ ժողովուրդների բարեկամությունը։

Ֆոտոշարքում հայուհին հիջաբ է կրում։

«Համագործակցության նպատակն է ցույց տալ ժողովուրդների բարեկամությունը», – գրել է Սաբիրան՝ հրապարակելով լուսանկարներ Instagram–ում։

Գայանեն տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում, որտեղ նա հիջաբ է կրում։

Լուսանկարներում նշվում է․ «Ես հայուհի եմ, անունս Գայանե է, և ինձ համար ամոթ չէ փորձել հիջաբ», «Ես թուրք եմ, իմ անունը Սաբիրա է, և ինձ համար ամոթ չէ ընկերանալ հայուհու հետ», «Ես հայուհի եմ, և չկա վատ ազգ, կան վատ մարդիկ», «Ես թուրք եմ, և ես ուզում եմ խաղաղություն ամբողջ աշխարհում, ինձ սովորեցրել են հարգել ցանկացած ժողովրդի»։

Այս ֆոտոշարքը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից։ Շատերը քննադատել են Գայանեին՝ նշելով, որ իսլամ ընդունած հայուհին, հայ չէ։

Օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչու Սաբիրան չի հագնում հայկական տարազ։

Մեկ այլ օգտատեր նշել է․ «Հայի հետ ընկերանալն ամոթ չէ» հատվածը չհասկացա, բան չեմ հասկանում, բացատրեք՝ ինչ է կատարվում»։