Հայտնի է «Եվրատեսիլ 2025»–ին Հայաստանի պատվիրակ PARG–ի ելույթի օրը

28.03.2025, 12:58
PARG–ը ելույթ կունենա 5–րդ համարի ներքո
Հայտնի է «Եվրատեսիլ 2025»–ին Հայաստանի պատվիրակ PARG–ի ելույթի օրը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը «Եվրատեսիլ 2025»–ին ներկայացնող PARG–ը ելույթ կունենա 5–րդ համարի ներքո երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 15–ին Շվեյցարիայի Բազել քաղաքում, նշվում է Eurovisionworld կայքում։

Մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 13–ին և 15–ին, եզրափակիչը՝ մայիսի 17–ին։

PARG հանդես կգա SURVIVOR ստեղծագործությամբ։

Երգիչ PARG–ը (Պարգև Վարդանյան) ծնվել է Երևանում, մեծացել է Վոլգոգրադում։ Նա 28 տարեկան է։

Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտը և եղել է The Edge Chronicles խմբի հիմնադիրներից մեկը։ 2017-ից 2019 թվականներին խումբը շրջագայել է Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում:

2022 թվականին PARG-ը վերադարձել է Հայաստան, հայտնի է Ռոզա Լինի երգերի քավերների կատարմամբ, համագործակցում է Brunette-ի հետ։ 2024 թվականին առաջադրվել է Armenian Music Video Award–ին «Araj» երգի համար։