Հայտնի է արյան անոթների և սրտի համար ամենաօգտակար մթերքը

31.07.2024, 21:15
Գիտնականները նշել են հինգ մթերք, որոնք կօգնեն սրտանոթային համակարգի աշխատանքին
Հայտնի է արյան անոթների և սրտի համար ամենաօգտակար մթերքը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գիտնականները նշել են հինգ մթերք, որոնք կօգնեն սրտանոթային համակարգի աշխատանքին:

Ձիթապտղի յուղը կօգնի նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը՝ շնորհիվ իր բաղադրության մեջ պարունակվող մոնոհագեցած ճարպերի։ Նրանք օգնում են նվազեցնել բորբոքումների և ուռուցքների առաջացման ռիսկը: Բացի այդ, մասնագետների խոսքով, օգտակար մթերք է նաև հակաօքսիդանտներով և ամինաթթուներով հարուստ քինոան։ Այն կօգնի սրտանոթային համակարգի աշխատանքին և կնվազեցնի խոլեստերինի մակարդակը, գրում է sports.kz–ն: 

Մասնագետների խոսքով, ամենաօգտակար մթերքը լոբին է, խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել դրա սև տարբերակին։ Այն օգնում է ամրացնել սրտի մկանները՝ շնորհիվ բուսական սպիտակուցի մեծ պարունակության: Բացի այդ, արժե սննդակարգում ներառել ընկույզ ու ծովային ձուկ։    

Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարանի մասնագետները պարզել են, թե որ մթերքները կարող են ազդել արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա։ Համեմունքները բարենպաստ ֆոն են ստեղծում պացիենտների օրգանիզմում։ Նրանք կարող են նվազեցնել մետաբոլիկ համախտանիշի զարգացման ռիսկը: Այսպիսով, կոճապղպեղը և սև քիմիոնը (тмин) օգնեցին նվազեցնել գլյուկոզայի մակարդակը և ընդհանուր LDL խոլեստերինի ցուցանիշը։