Հայաստանում ծնված առաջին ընձառյուծի ձագը մայրիկի հետ զբոսնում է «Զանգեզուր» Համալիրում (ՎԻԴԵՈ)
01.04.2025,
13:25
Նրանց գիշերային զբոսանքի կադրերը փաստում են, որ ձագուկն օրեցօր մեծանում և ուժեղանում է․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում ծնված առաջին ընձառյուծի ձագն իր մոր հետ շարունակում է ուսումնասիրել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը։
Նրանց գիշերային զբոսանքի կադրերը փաստում են, որ ձագուկն օրեցօր մեծանում և ուժեղանում է, նշվում է WWF-Armenia–ի Facebook–յան էջում։
«Նրա ինտենսիվ աճը, սակայն, ամենևին զարմանալի չէ․ ի վերջո, լինելով մոր միակ ձագը՝ նրան է հասնում վերջինիս ողջ խնամքը», – նշում են WWF-Armenia–ից։

