Հայաստանում եղանակներ չկան. այստեղ միշտ ամառ է. Գարիկ Մարտիրոսյանի կինը ՀՀ-ում անցկացված հանգստի լուսանկարներ է հրապարակել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ հանգիստն անցկացրել է Հայաստանում։
«Հայաստանում եղանակներ չկան. Հայաստանում միշտ ամառ է։ Անցորդների աչքերով, ընկերների խոսքերով, օդի, ուտելիքի, ջրի համով և, իհարկե, հոգու և սրտի անվերջանալի ամառով»,-գրել է Ժաննա Լևինան Instagram-յան իր էջում։
Նա հիացմունքով է արտահայտվել Հայաստանի գեղատեսիլ վայրերի, մասնավորապես, վանքերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նրանք հանգիստ և ուժ են տալիս իրեն։
«Նեղ կիրճում, պաշտպանված կաղնու և հաճարենու անտառների մեջ, բոլոր կողմերից շրջապատված լեռնաշղթաներով, գտնվում է Դիլիջանի ազգային պարկի մարգարիտներից մեկը՝ Հաղարծնի վանքը... Ես ամեն տարի գալիս եմ այս վանք։ Իմ հոգին հանգստանում և ուժ է ստանում այստեղ։ Սա իմ սիրելի վայրերից մեկն է Հայաստանում»,-գրել է նա։
Նա հավելել է ,որ ծիրանի գաթան այստեղ ամենահամեղն է, և իմ սիրելի բուսական թեյը խոտաբույսերով թեյն է։

