Հարբած ջրարջը տակնուվրա է արել ալկոհոլային խանութն ու հանգիստ քնել զուգարանում (ՖՈՏՈ)

03.12.2025, 13:03
Հարբած ջրարջը հանգիստ քնել է զուգարանում ալկոհոլային խմիչքների խանութը տակնուվրա անելուց հեետո․ ՖՈՏՈ
Հարբած ջրարջը տակնուվրա է արել ալկոհոլային խանութն ու հանգիստ քնել զուգարանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ջրարջը մտել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի ալկոմարկետներից մեկն ու տակնուվրա արել խանութը։ Նա խմել է սքոթչ ու վիսկի, իսկ հետո հանգիստ քնել զուգարանում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով The Associated Press-ին։

Նշվում է, որ ջրարջը ջարդել է խանութի ստորին դարակների վրա դրված ալկոհոլային խմիչքների շշերը։ Առավոտյան աշխատանքի եկած աշխատակիցները կենդանուն գտել են զուգարանում՝ հանգիստ քնած, իսկ խանութն ամբողջությամբ տակնուվրա էր արված։ Հատակին լցված էր ոգելից խմիչք, շշերի բեկորներ և աղբ։