Հարավային Կորեայի նախագահը Թրամփին նվիրել է ոսկե թագ. (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հարավային Կորեայի նախագահը Ամերիկայի նախագահին նվիրել է Սիլլայի հնագույն պետության ոսկուց պատրաստված թագի ոսկեզօծ կրկնօրինակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի ԱՄՆ-ն։
Հարավային Կորեայի նախագահը ավելի վաղ հայտարարել էր, որ ոսկե թագն արտացոլում է «նախագահ Թրամփի նախասիրությունները», ինչպես նաև ցույց է տալիս ամերիկացի առաջնորդի նկատմամբ Հարավային Կորեայի «բարեհաճ վերաբերմունքը»։
Թրամփը նաև դարձել է պատմության մեջ առաջին ամերիկացի նախագահը, որը ստացել է Կորեայի Հանրապետության բարձրագույն պարգևը՝ Մուգունգվայի մեծ շքանշանը՝ ի նշան Կորեական թերակղզում խաղաղության գործում ԱՄՆ առաջնորդի ներդրման։
Ինչպես նշում է աղբյուրը, Թրամփը հայտնի է շքեղության հանդեպ իր սիրով և նույնիսկ անձամբ զարդարել է Սպիտակ տան ինտերիերը 24 կարատանոց ոսկով։
Ավելի վաղ, մեկնաբանելով իր քաղաքականության դեմ ուղղված «Ոչ մի թագավոր» բողոքի ցույցերը, Թրամփը հայտարարել էր, որ ինքը թագավոր չէ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ։
Դոնալդ Թրամփ-Լի Չժե Մյոն հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի՝ Ասիայի երեք երկրների շրջագայության ընթացքում, որը սկսվել է Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նիստով, այնուհետև շարունակվել Ճապոնիայում, ապա՝ Հարավային Կորեայում։

