Գիտնականները առաջին անգամ նկարահանել են շնաձկների խմբային զուգավորումը (ՎԻԴԵՈ)

23.09.2025, 20:18
Սեռական հարաբերությունը տևել է 110 վայրկյան, որից հետո, ըստ ծովային կենսաբանի, «արուները սպառել են իրենց էներգիան և անշարժ պառկել  հատակին». ՎԻԴԵՈ
Գիտնականները առաջին անգամ նկարահանել են շնաձկների խմբային զուգավորումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/ՆովոստիԱրմենիա/. Գիտնականները առաջին անգամ ֆիքսել են շնաձկների խմբային զուգավորումը։ Ծովային կենսաբան Հյուգո Լասոսը դիտարկել է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ շնաձկների զուգավորումը։ Գրում է Осторожно, новости-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Ըստ The Guardian-ի՝ ընձառյուծակերպ շնաձկների խմբային զուգավորումը առաջին անգամ տեսագրվել է։

Նումեայի ափերի մոտ տեղի է ունեցել երկու արու և մեկ էգ։ Սեռական հարաբերությունը տևել է 110 վայրկյան, որից հետո, ըստ Հյուգո Լասոսի, «արուները սպառել են իրենց էներգիան և անշարժ պառկել հատակին»։

Ըստ The Guardian-ի՝ առաջին արուի սեռական ակտը տևել է 63 վայրկյան, իսկ երկրորդինը՝ 47։

Գիտնականի խոսքով՝ օվկիանոսի հատակում սուզազբոսանքի ժամանակ նա ավազի վրա նկատել է էգ, որին երկու արու ձկներ բռնել էին նրա կրծքային լողակները։ Նա մոտ մեկ ժամ դիտել է նրանց այնքան, մինչև վերջապես նրանց միջև զուգավորումը տեղի է ունեցել։

Ըստ գիտնականների՝ տեսանյութը կարող է օգնել հետագայում մշակել շնաձկան անհետացող տեսակի պահպանման ռազմավարություններ, ինչպես նաև դրա վերաբնակեցումը այլ օվկիանոսներում։ Հետազոտողները ցանկանում են պարզել, թե ամեն տարի քանի արու է նպաստում էգ ընձառյուծակերպ շնաձկների ձվադրման գործընթացին։