Գառնիի բնակիչը բու է պահել առանց համապատասխան թույլտվության (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
10.04.2025,
14:35
Գառնիում պահվող բուն բաց է թողնվել վայրի բնություն․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել ֆեյսբուքյան խմբերից մեկում «Բու» տեսակի թռչնի վաճառքի կամ փոխանակման հայտարարության վերաբերյալ, հայտնում են գերատեսչությունից։
Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պարզվել է, որ Գառնի համայնքի բնակիչ Ա.Ա.-ն առանց համապատասխան թույլտվության պահում է «Բվիկ» տեսակի մեկ թռչուն, որը վերջինս ձեռք էր բերել թռչնի շուկայից՝ փոխանակման միջոցով։
Բվիկի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն արձանագրվել։
«Ջրվեժ արգելոցապարկային համալիրի» տարածքում` hամապատասխան կարգի համաձայն, թռչունը բաց է թողնվել վայրի բնություն։