«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում (ՖՈՏՈ)

13.01.2026, 18:49
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի կիսաեզրափակիչների վիճակահանությունը. ՖՈՏՈ
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ «Եվրատեսիլ» երգի 70-րդ մրցույթի կիսաեզրափակչի մասնակից երկրների կազմը հաստատվել է։ Տեղի է ունեցել կիսաեզրափակիչների վիճակահանությունը։

Այս մասին տեղեկանում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքից։

«Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։

Մրցույթի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչների մասնակից երկրների ցանկը հրապարակել է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ մրցույթը կանցկացվի մայիսի 16-ին՝ Վիեննայում։

«Եվրատեսիլ 2026» 70-րդ հոբելյանական մրցույթին կմասնակցեն Հայաստանը և ևս 34 երկիր։

Евровидение