Ես երազանք ունեմ կառուցել Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում. Քոնոր ՄաքԳրեգորը հիացել է ՀՀ-ում կառուցվող «Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանով». (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ «Ես երազանք ունեմ կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն Իռլանդիայում: Հսկայական հուշարձան, որը կխորհրդանշի մեր ազգի հավատքը»,- Instagram-ի իր էջում գրել է UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը։
«Մեր ազգի հավատքի հսկայական հուշարձան։ Հայաստանն այժմ կառուցում է աշխարհի ամենամեծ արձանը, և այն հիանալի տեսք ունի»,-հավելել է նա։
Ձեռնարկատեր, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանը տեղադրելու մտադրության մասին հայտարարել էր 2022թ.–ի հունվարին։ Այնուհետև հայտարարվել էր մրցույթ և ներկայացված ավելի քան 300 աշխատանքներից ընտրվեցին 12 լավագույնները, արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
2022թ․–ին Կոտայքի մարզում` Հատիս լեռան վրա, տեղի ունեցավ հիմնարկեքի արարողությունը և տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքների մեկնարկը։
2025 թ.-ի սեպտեմբերի 4-ին մեկնարկել են արձանի տեղադրման աշխատանքները։

