Բժիշկը հայտնել է սրտի կաթվածից պաշտպանվելու անսպասելի միջոցի մասին

17.03.2025, 21:25
Ամերիկացի թերապևտը խոսել է սրտի կաթվածից պաշտպանվելու անսպասելի միջոցի մասին
Բժիշկը հայտնել է սրտի կաթվածից պաշտպանվելու անսպասելի միջոցի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կաթվածի ռիսկը նվազեցնելու համար պետք է կանոնավոր վարժություններ կատարել, քնել նախքան հոգնածություն զգալը և առողջ սնվել: Այնուամենայնիվ, առողջ ապրելակերպի երկարաժամկետ օգուտները տեսնելու և դիետան մոտիվացված պահելու համար այն կարելի է շաբաթական մի քանի անգամ խախտել: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, Daily Mail-ին ասել է ամերիկացի թերապևտ Սանդիփ Պատելը։

Բժիշկը բացատրել է, որ շաբաթական հինգ անգամ կես ժամ մարզումն օգնում է սիրտն առողջ պահել։ Սրտամկանի կաթվածից պաշտպանվելու մեկ այլ արդյունավետ սովորություն է ինտերվալային սովապահությունը (интервальное голодание)։ Հավասարապես կարևոր է պահպանել քնի ժամանակացույցը և գնալ քնելու նախքան շատ հոգնած լինելը:

Պատելը խորհուրդ չի տալիս շատ խիստ սահմանափակումներ մտցնել ռացիոնում. հանգստյան օրերին կարող եք ձեզ թույլ տալ մի քանի գավաթ գինի կամ գարեջուր՝ չիպսերով։ Նաև խորհուրդ չի տրվում լիովին հրաժարվել արագ սննդից։ Ամսվա մեջ մի քանի անգամ պիցցա ուտելը ոչ միայն սրտին չի վնասի, այլև կօգնի առողջ ապրելակերպի մոտիվացիան պահպանել։