«Битва шефов» հաղորդման հաղթող է ճանաչվել Անժելիկա Բարսեղյանը (ՎԻԴԵՈ)

12.11.2024, 21:53
«Битва шефов» հաղորդմանը 43-ամյա տնային տնտեսուհի Անժելիկան հիացրել է իր խոհարարական ունակություններով․ ՎԻԴԵՈ
«Битва шефов» հաղորդման հաղթող է ճանաչվել Անժելիկա Բարսեղյանը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Битва шефов» հաղորդման չորրորդ եթերաշրջանի լսումներին մասնակցող պրոֆեսիոնալ խոհարարներից և ինքնուսներից անհրաժեշտ էր ընտրել մի քանի մասնակցի և նրանցից թիմ կազմել։

Իվանովոյից 43-ամյա տնային տնտեսուհի Անժելիկան իր խոհարարական հմտություններով ապշեցրել է հաղորդավարներ Կոնստանտին Իվլևին և Ռենատ Ակզամովին։

Անժելիկան հաջողությամբ անցել է բոլոր առաջադրանքները և հասել շոուի եզրափակիչ։ «Կույր համտես»-ի ընթացքում նա խոհարարներին մսային ապուր է ներկայացրել։

Հաղորդավարները չեն կարողացել զսպել հիացմունքը։ Հաղորդավարներն Անժելիկային հաղթողի կոչում են շնորհել՝ ուտեստն անվանելով իդեալական և ռեստորանային։

Տեսանյութը կարող եք դիտել սկսած՝ 1:26:00-ից։