Beauness հայտնի հարավկորեական բրենդի տնօրենը հայերեն է խոսում (ՎԻԴԵՈ)
23.07.2025,
10:07
Հայտնի հարավկորեական բրենդի տնօրենը հայերեն է խոսում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հարավային Կորեայում բնակվող Armina Study լեզվի դպրոցի հիմնադիր և բլոգեր Արմինա Մելքումյանը նոր տեսանյութ է նկարահանել հարավկորեական հայտնի Beauness ապրանքանիշի տնօրեն Թերի Հոնգի հետ, որում նա սովորում է հայերեն խոսել։
Թերի Հոնգը, որը հայտնի է նաև որպես @bns_terry, Beauness ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրենն է, որը մասնագիտանում է առողջության և գեղեցկության համար նախատեսված ապրանքների արտադրության մեջ։
Սա արդեն Արմինայի երկրորդ տեսանյութն է, որտեղ նա Թերիին ծանոթացնում է հայոց լեզվի հետ։
«Երկրորդ մասը, որտեղ ես ստիպում եմ կորեական ընկերության նախագահին խոսել հայերեն», - գրել է բլոգերը։

