«Բարսելոնայի» պաշտպանը կատարում է Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)

16.12.2025, 22:21
«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն հրապարակել է տեսանյութ, որտեղ  կատարում է  Շառլ Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը. ՎԻԴԵՈ
«Բարսելոնայի» պաշտպանը կատարում է Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեն X-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի «Comme ils disent» ստեղծագործությունը։

Ազնավուրի ստեղծագործությունները սիրված ու ճանաչված են ոչ միայն Հայաստանում ու Ֆրանսիայում, այլ ամբողջ աշխարհում։ Լեգենդար հայը կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։