«Բանջարեղենների թագավոր». 10 հետաքրքիր փաստ դդմիկի մասին, որոնց մասին դուք 100% չգիտեք
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Դդմիկն իր կանաչ կեղևի հետևում թաքցնում է բազմաթիվ զարմանալի փաստեր։ Life.ru-ն պատմում է, թե ինչպես է այն նվաճել աշխարհը և ինչ գաղտնիքներ են թաքնված նրա ծաղիկների մեջ։
1. Դդմիկը եկել է Մեքսիկայից
Դդմիկը եկել է Մեքսիկայից, որտեղ այն աճեցրել են հնդիկները եվրոպացիների ժամանումից երկար ժամանակ առաջ:
2. Սկզբում այն չէին ուտում
Երբ 16-րդ դարում դդմիկը հասավ Եվրոպա, այն անմիջապես չգնահատվեց որպես սննդամթերք: Եվրոպացիներն սկզբում այն աճեցրել են բացառապես որպես դեկորատիվ բույս և դրանցով զարդարել այգիներ ու պուրակներ:
3. Դդմիկի տերևները կարելի է ուտել
Իսկ դուք գիտեի՞ք, որ կարելի է ուտել ոչ միայն դդմիկը, այլև նրա ծաղիկները։ Իտալիայում դդմիկի ծաղիկներն իսկական դելիկատես են համարվում։ Այն տապակում են, ավելացնում մակարոնեղենի և պիցցայի մեջ՝ ստեղծելով յուրօրինակ ուտեստներ, որոնք հիացնում են աչքն ու ստամոքսը։
4. Խոհարարական բազմակողմանի մթերք է
Դդմիկը խոհանոցում բազմակողմանի է: Այն կարելի է տապակել, շոգեխաշել, թխել, ավելացնել ապուրներին և նույնիսկ պատրաստել աղանդեր, ինչպիսիք են դդմիկի կարկանդակը կամ պատրաստել ջեմ: Այն նաև լավ համադրվում է այլ բանջարեղենի, մսի, ձկան և նույնիսկ մրգերի հետ:
5. Հատապտու՞ղ, թե՞ բանջարեղեն
Ահա մի հետաքրքիր փաստ՝ բուսաբանական տեսանկյունից դդմիկը հատապտուղ է, չնայած, որ մենք սովոր ենք այն բանջարեղեն համարել։ Բայց կարևոր չէ, թե ինչպես ենք անվանում, գլխավորն այն է, որ դրանք համեղ և առողջարար են:
6. Դիետիկ գտածո
Եթե դուք հետևում եք ձեր կազմվածքին, ապա դդմիկը կլինի ձեր լավագույն ընկերը: Այս բանջարեղենի 100 գրամը պարունակում է ընդամենը 17 կալորիա։ Այն հարուստ է ջրով, ինչը դարձնում է հիանալի ընտրություն թեթև կերակուրների համար: Բացի այդ, օգնում է հեռացնել ավելորդ հեղուկը մարմնից և նպաստում են քաշի կորստին:
7. Դդմիկն անվտանգ է բոլորի համար
Դդմիկը հիպոալերգեն է, ինչն այն դարձնում է անվտանգ ընտրություն զգայուն մարսողական համակարգ ունեցող մարդկանց համար: Մինչ օրս այս բանջարեղենից ալերգիայի դեպքեր չեն գրանցվել։ Այսպիսով, եթե դուք հակված եք ալերգիայի, ապա կարող եք ներառել դդմիկը ձեր սննդակարգում:
8. Վիտամինային ռումբ
Դդմիկը վիտամինների իսկական պահեստ է։ Այն հարուստ է C, A և B6 վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով, ինչպիսիք են կալիումը և մագնեզիումը: Վիտամին C-ն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, վիտամին A-ն բարելավում է տեսողությունը և մաշկի վիճակը, իսկ վիտամին B6-ն ամրացնում է նյարդային համակարգը:
9. Պայքարում է ծերության դեմ
Դդմիկը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են բորբոքումների դեմ և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Դդմիկի կանոնավոր օգտագործումն օգնում է մաշկը երիտասարդ ու առողջ պահել, ինչպես նաև կանխում է խրոնիկական հիվանդությունների զարգացումը։ Այսպիսով, եթե ցանկանում եք ավելի երկար մնալ երիտասարդ ու գեղեցիկ, ձեր սննդակարգում ներառեք դդմիկը։
10. Սրտի ընկեր
Դդմիկում կալիումի բարձր պարունակությունը օգնում է կարգավորել արյան ճնշումը և պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը: Կալիումը նվազեցնում է ինսուլտի և սրտի կաթվածի վտանգը, ամրացնում է սիրտն ու արյան անոթները։

