Այս 5 բանջարեղենն ամրապնդում է առողջությունն ու օգնում նիհարել
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Բժիշկ Փոլ Դեյդոնը նշել է 5 բանջարեղեն, որոնք բարելավում են առողջությունը և օգնում նիհարել։ Դիետոլոգը խորհուրդ է տվել կանոնավոր բրոկոլի ուտել, քանի որ այս մթերքը մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում։ Այս մասին գրում է medzdrav.info-ն։
Բրոկոլին պարունակում է հակաօքսիդանտներ և ֆիտոնուտրիենտներ։ Դրա շնորհիվ բանջարեղենն ունի հակաբորբոքային հատկություններ, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում օքսիդատիվ պրոցեսների դեմ։ Բացի այդ, այս մթերքի կանոնավոր օգտագործումը բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, հագեցնում է օրգանիզմը և նվազեցնում գլյուկոզայի մակարդակը:
Բժիշկը կոչ է արել կենտրոնանալ բրյուսելյան կաղամբի վրա: Այն հարուստ է բջջանյութով, տարբեր միկրոտարրերով և հակաօքսիդանտներով։ Այն բարելավում է մարսողությունը, ընդհանուր ինքնազգացողությունը և կայունացնում գլյուկոզայի մակարդակը:
Գազարն առանձնանում է բետա-կարոտինի հարուստ պաշարով և սննդային մանրաթելով, ինչը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա։ Սպանախը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, շատ բջջանյութ և հակաօքսիդանտներ, նաև շատ քիչ կալորիաներ:
Քաղցր կարտոֆիլը (բատատ) ևս օգտակար է առողջության և քաշի կորստի համար: Այն պահպանում է լուծվող և չլուծվող մանրաթելերը, որոնք կարևոր դեր են խաղում ախորժակի վերահսկման գործում՝ ինսուլինի դիմադրությունը նվազեցնելու հաշվին։

