Այո, մենք եղել ենք Լուսնի վրա. NASA-ի տնօրենի պաշտոնակատարը հերքել է Քիմ Քարդաշյանի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. NASA -ի տնօրենի պաշտոնակատար Շոն Դաֆին հերքել է ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի այն հայտարարությանը, որ ինքը չի հավատում Լուսնի վրա ամերիկացիների վայրէջքին։
Պատմական իրադարձության վերաբերյալ Քարդաշյանն իր կասկածներն է հայտնել «Քարդաշյաններ» հեռուստաշոուի ժամանակ դերասանուհի Սարա Փոլսոնին:
«Այո, Քիմ Քարդաշյան, մենք եղել ենք Լուսնի վրա... Վեց անգամ։ Եվ ավելին, ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը վերադառնում է ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ։ Մենք հաղթել ենք նախորդ տիեզերական մրցավազքում և կհաղթենք նաև այս մեկում», - գրել է NASA-ի տնօրենի պաշտոնակատարը X-ի իր էջում։
Նշենք, որ NASA (National Aeronautics and Space Administration) -ն Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն է ։ Այն ստեղծվել է 1958 թվականի հուլիսի 29-ին, պատկանում է ԱՄՆ դաշնային կառավարությանը և 100% ֆինանսավորվում է ԱՄՆ պետական բյուջեից։
Yes, @KimKardashian, we’ve been to the Moon before… 6 times!
— NASA Acting Administrator Sean Duffy (@SecDuffyNASA) October 30, 2025
And even better: @NASAArtemis is going back under the leadership of @POTUS.
We won the last space race and we will win this one too ????????????
????: Hulu pic.twitter.com/CkexEEPFSv

