Անսպասելի բաժանում․ Միխայիլ Գալուստյանն ամուսնալուծվել է 17 տարվա ամուսնությունից հետո

30.04.2025, 15:13
Միխայիլ Գալուստյանը հայտարարել է կնոջից՝ Վիկտորիա Ստեֆանեցից ամուսնալուծության մասին 17 տարվա ամուսնությունից հետո
Անսպասելի բաժանում․ Միխայիլ Գալուստյանն ամուսնալուծվել է 17 տարվա ամուսնությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը հայտարարել է կնոջից՝ Վիկտորիա Ստեֆանեցից ամուսնալուծության մասին 17 տարվա ամուսնությունից հետո։

«Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց այնպես, որ մեր համատեղ ճանապարհորդությունն անցյալ տարի ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ առանձին ճանապարհներով։ Բաժանվեցինք առանց որևէ վիրավորանքի կամ բողոքի, երախտագիտության զգացումով մեր միջև եղած ամեն ինչի համար», - գրել է Գալուստյանը Instagram-ում։

Նա նշել է, որ ամուսնալուծությունը «ոչ թե վերջն է, այլ կյանքի նոր փուլ», և որ փոփոխությունները կապված են «ինչ-որ նոր բանի հնարավորության» հետ։

Միխայիլ Գալուստյանը և Վիկտորիա Ստեֆանեցը ամուսնացել են 2007 թվականին։ Նրանք ունեն երկու դուստր՝ Էստելլան և Էլինան։