Վաճառել եմ բիզնեսներս ՀՀ-ում և չեմ փոշմանում․ Անահիտ Սիմոնյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում

02.10.2024, 11:51
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հայտնել է, որ վաճառել է բիզնեսն ու հեռացել Հայաստանից
Վաճառել եմ բիզնեսներս ՀՀ-ում և չեմ փոշմանում․ Անահիտ Սիմոնյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր Instagram-ի Stories բաժնում հայտնել է, որ լքել է Հայաստանը։ 

«Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում և այո՛, ես ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք, Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց»,-հայտնել է երգչուհին։ 

Անահիտ Սիմոնյանը նշել է, որ Միացյալ Նահանգներում շատ լավ են իրենց զգում։

«Իսկ եթե ավելի լուրջ, ինձ համար կյանքը շարժում է։ Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ կետում, քաղաքում դու քո մաքսիմումն արել ես և ավելին չես կարող անել, պետք է ընդլայնվես: Այս պահին այս երկիրն այդ հնարավորությունը տալիս է՝ յուրաքանչյուր ոլորտում անել ավելի մեծ, մասշտաբային քայլեր։ Այս պահին իմ ու երեխայի նավի նավապետը ես եմ»,-ասել է Սիմոնյանը։