Տիգրանը գնում է տուն․ շոումեն Արամ Մելիքյանը հիվանդանոցից կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

17.10.2024, 19:10
Հիշեցնենք, որ օրերս ծնվել է Արամ Մելիքյանի երկար սպասված որդին՝ Տիգրանը․ ՎԻԴԵՈ
Տիգրանը գնում է տուն․ շոումեն Արամ Մելիքյանը հիվանդանոցից կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հաղորդավար, շոումեն Արամ Մելիքյանը Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նրա նորածին որդին՝ Տիգրանը և կինը դուրս են գրվել հիվանդանոցից և գնում են տուն։

«Տիգրանը գնում է տուն», – գրել է Մելիքյանը տեսանյութին կից։

Հիշեցնենք, որ օրերս ծնվել է Արամ Մելիքյանի երկար սպասված որդին՝ Տիգրանը։ Նշենք, որ տարիներ առաջ Արամ Մելիքյանը և նրա կինն աղջիկներ էին որդեգրել, նրանք նաև որդի ունեն։

Կարդացեք նաև՝ «Շոումեն Արամ Մելիքյանը ցույց է տվել, թե ինչպես է առաջին անգամ փոխում նոր լույս աշխարհ եկած որդու տակդիրը (ՎԻԴԵՈ)»