Մի հատ էլ 0 ավելանա, լրիվ գոհ եմ․ Անի Երանյանը՝ դերասանուհի Աննա Հարությունյանի մասին (ՖՈՏՈ)

18.10.2024, 20:34
Անի Երանյանը մասնակցել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ամերիկյան պրեմիերային և լուսանկարներ հրապարակել Աննա Հարությունյանի հետ․ ՖՈՏՈ
Մի հատ էլ 0 ավելանա, լրիվ գոհ եմ․ Անի Երանյանը՝  դերասանուհի Աննա Հարությունյանի մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ–ում տեղի է ունեցել դերասանուհի Աննա Հարությունյանի մասնակցությամբ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունը։

Ամերիկյանի պրեմիերային ներկա է գտնվել դերասանուհի Անի Երանյանը, ով բնակվում է ԱՄՆ–ում։

Նա Instagram–ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Աննա Հարությունյանի հետ և գրել․ «Շուտով կլրանա 20 տարին մեր ընկերության, մի հատ էլ 0 ավելանա, լրիվ գոհ եմ։ «ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ» ֆիլմի Ամերիկյան պրեմիերային!»։

Հիշեցնենք, որ Նազիվ Ավդալյանի կյանքի պատմությունը ներկայացնող ֆիլմը մեծ էկրաններին է բարձրացել սեպտեմբերի 12–ին։




Կարդացեք նաև՝ «Ամենալավ ծննդյան խնջույքը երբևէ. Արուս Տիգրանյանը 2000-ականների ոճով նշել է ծննդյան տարեդարձը (ՎԻԴԵՈ)»