Քիմ Քարդաշյանը ներկայացել է ապշեցուցիչ զգեստներով Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շլացնող զգեստով է ներկայացել Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ Մուկեշ Ամբանիի, Անանտի և Ռադհիկա Մերչանտի հարսանեկան արարողությանը։
43-ամյա Քիմը կրում էր ապշեցուցիչ կարմիր զգեստներ՝ նմանվելով հնդկական հեքիաթների արքայադստեր։ Բացի այդ Քիմը կրում էր զմրուխտներով գեղեցիկ գլխազարդ։
Հարսանիքն արժեցել է շուրջ 320մլն դոլար։ Հյուրերի թվում էին Քիմ և Քլոե Քարդաշյանները, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան, Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը, ինչպես նաև Բիլ Գեյթսը՝ կնոջ հետ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Թոնի Բլերը, Տանզանիայի նախագահ Սամիա Սուլուխու Հասանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն, ՄՕԿ փոխնախագահ Խուան Անտոնիո Սամարանչը, ԱՀԿ գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան և այլք։
Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Մումբայի «Ջիո» համաշխարհային համաժողովների Կենտրոնում, որը 16,000 հոգանոց մշակութային և բիզնես կենտրոն է և կառուցվել է Ամբանի ընտանիքի կողմից:
Լուսանկարները՝ kimkardashian/Instagram