Կենդանակերպի այս չորս նշաններին շաբաթվա վերջում կախարդական իրադարձություն է սպասվում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շաբաթվա վերջը շատերի համար խոստանում է առանձնահատուկ լինել, սակայն կենդանակերպի որոշ նշանների համար Տիեզերքն իսկական հրաշքներ է պատրաստել։ Կախարդական իրադարձությունները կարող են փոխել ձեր պատկերացումները կյանքի մասին, ոգեշնչել և դառնալ ելակետ նոր փուլի համար, գրում է unian–ը։
Խոյ
Խոյերի համար շաբաթվա վերջն ուրախության իսկական հրավառություն կլինի։ Անսպասելի հանդիպումը կարող է ներխուժել ձեր կյանք և ամեն ինչ տակնուվրա անել։ Միգուցե սա կլինի այն անձնավորությունը, ով ձեզ ոգեշնչում է կամ կդառնա ձեր դաշնակիցը կարևոր գործերում: Պատրաստվեք ընդունել այս կախարդանքը բաց սրտով, ճակատագիրը բարեհաճ է ձեր նկատմամբ։
Առյուծ
Առյուծները կզգան, թե ինչպես է կյանքը նվեր մատուցում ընտանիքի կամ մտերիմ ընկերների հետ կապված ուրախ իրադարձության տեսքով: Սա կարող է հաճելի նորություն լինել, որը կստիպի ժպտալ ամբողջ օրը: Շաբաթվա վերջը կհիշեցնի, թե որքան կարևոր են ձեր շրջապատող մարդիկ և կպարգևի պահեր, որոնք դեռ երկար տարիներ կպահպանվեն ձեր հիշողության մեջ:
Կշեռք
Կշեռքների համար շաբաթը կավարտվի կախարդական անակնկալով սիրային կամ անձնական հարաբերությունների ոլորտում։ Միգուցե սպասվում է ռոմանտիկ ժեստ, դուք հանկարծ կգիտակցեք, թե որքան եք գնահատում ձեր կողքին գտնվող մարդուն: Բաց մի թողեք այս պահը վայելելու հնարավորությունը, քանի որ այն նոր գույներ կփոխանցի ձեր զգացմունքներին։
Ձկներ
Ձկները կզգան, թե ինչպես են երազանքները սկսում իրականանալ։ Ձեր ինտուիցիան կհուշի, որ դուք ճիշտ ուղու վրա եք։ Շաբաթվա վերջը կարող է նորություններ բերել, որոնք ձեզ կդրդեն իրականացնել վաղեմի ծրագիրը։ Այս կախարդական իրադարձությունը ձեզ համար ոգեշնչման և հավատքի աղբյուր կդառնա, որ երազանքներն իրականանում են: