Քարդաշյան-Ջեններ ընտանիքի շեֆ խոհարարը բացահայտել է աստղերի սնվելու գաղտնիքները. ի՞նչ մթերքներ են նրանք ուտում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անձնական խոհարար Քրիստիան Ույը պատմել է, որ նույնիսկ հայտնի քույրերն ու նրանց մայրը երբեմն չեն կարող դիմակայել գիշերը որևէ բան ուտելու գայթակղությանը։
Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել այս ընտանիքի անդամների կամքի ուժը։ Ինչպես Քրիստիանն է ասում, քույրերը կանոնավոր կերպով պահպանում են սննդի խիստ ռեժիմ՝ այն համատեղելով ֆիթնեսի հետ, գրում է peopletalk.ru–ն՝ հղում անելով Daily Mail–ին։
Սակայն, երբ գալիս են տոները, նրանք ոչ մի կերպ չեն սահմանափակում իրենց համային նախասիրությունները։
«Այսպես, նրանք ուտում են մակարոնեղեն, պանիր և հաց: Բայց բոլորն էլ շատ ակտիվ են առավոտյան զբոսանքի ժամանակ և մարզասրահներում»,- պատմում է շեֆ խոհարարը:
«Նրանց սիրելի ուտեստն այն օրերին, երբ կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ, «անկասկած, պանրով տապակած սենդվիչն է», – նշում է Քրիստիանը։
Ընտանեկան տոնակատարություններ կազմակերպելուց բացի՝ ծննդյան տոներից մինչև Գոհաբանություն և Սուրբ Ծնունդ, խոհարարը սկսել է աշխատել ընտանիքի հետ՝ որպես «առօրյա մասնավոր խոհարար Քրիսի համար, այնուհետև շարունակել է աշխատել Քայլիի, Քլոեի համար, հետո Քորթնիի և նրա ամուսնու՝ Թրևիս Բարքերի ու Քիմի համար»։