Ինչպես է ռոստովցի հայ տղան գերում երաժշտական չարթերը (ՎԻԴԵՈ)

16.07.2024, 16:05
«Ասֆալտ» տեսահոլովակը YouTube-ում երեք շաբաթում հավաքել է ավելի քան 5մլն դիտում, ՎԻԴԵՈ
Ինչպես է ռոստովցի հայ տղան գերում երաժշտական չարթերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռոստովցի կատարող Jakone–ն (Արամ Բայթալով) ծնվել է Մորոզովսկ քաղաքում։ Նա ազգությամբ հայ է։

27-ամյա երգիչը մեծ ճանաչում է ձեռք բերել երիտասարդների շրջանում՝ մի քանի ժանրերի համադրության շնորհիվ։

Այսօր Jakone–ն ակտիվորեն ելութ է ունենում՝ նվաճելով երաժշտական ​​չարթերը։ 

Նրա գրեթե յուրաքանչյուր երգ դառնում է հիթ և ներառվում երաժշտական ​​չարթերում։ «Ասֆալտ» երգը, որը Jakone–ի վերջին երգն է՝ Kiliana երգչուհու հետ համագործակցամբ, զբաղեցրել է չորրորդ տեղը Apple Music–ում և ներառված է «Top 100: Russia» հուլիսյան երգացանկում։

Բացի այդ, «Ասֆալտը» հենց հիմա զբաղեցնում է երկրորդ տեղը Apple Music Armenia–ում։

«Ասֆալտ» տեսահոլովակը YouTube-ում երեք շաբաթում հավաքել է ավելի քան 5մլն դիտում։

Jakone