Դիետոլոգը նշել է սուպերմարկետի 5 ամենավնասակար մթերքները

22.01.2025, 16:03
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը խորհուրդ է տվել` ինչպես մթերք ընտրել խանութում
Դիետոլոգը նշել է սուպերմարկետի 5 ամենավնասակար մթերքները
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ–դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովն իր Instagram–ում խորհուրդ է տվել` ինչպես մթերք ընտրել խանութում։

Նա ընդգծել է, որ սուպերմարկետներում շատ է վնասակար մթերքը, գրում է mk.ru-ն։

Առաջին հերթին պետք է խուսափել մեծ քանակությամբ նատրիումի գլուտամատ պարունակող մթերքներից։ Այդ հավելումն առաջացնում է կախվածություն, հատկապես դա վերաբերում է երեխաներին։ Նատրիումի գլուտամատով մթերքներ ուտելուց հետո տանը պատրաստած կերակուրն անհամ է թվում։

Պետք է նաև հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից։ Օրինակ, թթվասերը չի կարող լինել 25%–ից պակաս յուղայնությամբ։ Շատ կաթնամթերքներ ունեն ցածր յուղայնություն, քանի որ դրանց մեջ ավելացնում են բուսական ճարպեր, սոյա և այլ հավելումներ։

Պետք է խուսափել նաև խմորիչով պատրաստվող թխվածքից։ Կարելի է գնել առանց խմորիչի հաց կամ ինքնուրույն պատրաստել թխվածքաբլիթներ։

Վնասակար է նաև շաքարավազի բարձր պարունակությամբ մթերքը։ Դա նաև վերաբերում է շաքարի փոխարինիչներին։

«Պետք է օգտագործել նվազագույն ածխաջրեր», – ընդգծել է Կովալկովը։

Բացի այդ, նա խորհուրդ տվեց չգնել հավ խանութից, «քանի որ այն պարունակում է աճի խթանիչներ, ջուրը պահող պրեպարատներ և հակաբիոտիկներ»։

Նա նաև նշում է, որ այս ամենը մնում է մեր օրգանիզմում: