Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
17.12.2024,
16:07
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար։
Ինչպես գրում է medikforum.ru–ն, փորձագետների խոսքով, բանջարեղենը ճիշտ սննդակարգի և քաշի առողջ կորստի պարտադիր բաղադրիչներից է։ Բանջարեղենն ամենից շատ օգտակար է հում վիճակում։
Ինչպես գրում է medikforum.ru–ն, փորձագետների խոսքով, բանջարեղենը ճիշտ սննդակարգի և քաշի առողջ կորստի պարտադիր բաղադրիչներից է։ Բանջարեղենն ամենից շատ օգտակար է հում վիճակում։
Քաշի նվազեցման հարցում կատարյալ արդյունք են ապահովում տերևային բանջարեղենը, բրոկկոլին և ծաղկակաղամբը, պղպեղը, լոլիկը, գազարը, ինչպես նաև ցուկինին։
Փորձագետները զգուշացնում են, որ, կալորիաների չափից շատ սահմանափակումը կհանգեցնի էներգիայի կորստի, ինչի հետևանքով կարող է առաջանալ դեպրեսիա, որի հետևանքով էլ մարդը կարող է որոշ ժամանակ անց սկսել ավելի շատ ուտել։–