Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում

05.10.2024, 19:58
Բժիշկը թվարկել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
Բժիշկը նշել է այն վիտամինները, որոնք օգնում են աշնանային սթրեսի դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բժիշկ Տատյանա Սեմյոնովան անդրադարձել է այն նյութերին, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել սթրեսի դեմ, որն առաջանում է աշնանը։

Բժիշկ Սեմյոնովան խոսել է այն մասին, թե ինչն է թույլ տալիս օրգանիզմին ավելի հեշտությամբ հարմարվել սեզոնային փոփոխություններին, ինչի հետևանքով ցերեկային ժամերը կրճատվում են և օդի ջերմաստիճանը նվազում է։ Բժշկի խոսքով՝ աշնանը պետք է հոգալ այն մասին, որ օրգանիզմը բավարար քանակությամբ վիտամին C ստանա:

Որպես հզոր հակաօքսիդանտ՝ այս վիտամինը բարելավում է օրգանիզմի պաշտպանությունը բորբոքման և սթրեսի դեմ և օգնում է պահպանել էմոցիոնալ հավասարակշռություն, գրում է medikforum–ը:

Աշնանային սեզոնին օրգանիզմի ևս մեկ օգնականն է վիտամին D-ն: Դրա բավարար օգտագործումը մեծ դեր է խաղում հոգեբանական–էմոցիոնալ կայունության պահպանման գործում, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ արևի լույս:

«Վիտամին D-ի պակասը կարող է կապված լինել անհանգստության և դեպրեսիայի ավելացման հետ: Այն մեծ դեր է խաղում տրամադրությունը կարգավորելու գործում և կարևոր է նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար», –  մանրամասնել է բժիշկը։

Աշնանը սթրեսի դեմ պայքարում օգտակար սննդանյութերի շարքում Սեմյոնովան նաև նշել է B խմբի վիտամինները, որոնք ապահովում են նյարդային համակարգի բնականոն գործունեությունը:

«B-կոմպլեքսի վիտամինները, այդ թվում` B6-ը, B9-ը (ֆոլաթթու) և B12-ը, կարևոր դեր են խաղում էներգիայի պահպանման գործում և կարող են օգնել հաղթահարել սթրեսը աշնանը»,- ասել է բժիշկը:

Բացի այդ, Սեմյոնովան խորհուրդ է տվել աշնանը օգտագործել օմեգա-3 ճարպաթթուներ՝ հիմնականում էիկոզապենտաենաթթու (EPA) և դոկոսահեքսաենաթթու (DHA): Դրանց ընդունումը տարբեր մթերքների բաղադրության մեջ օգնում է կանխել դեպրեսիան և տրամադրության հետ կապված խնդիրները։–