6 բնական միջոց մաշկի պիգմենտային հետքերից ազատվելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մաշկի պիգմենտային բծերը նյարդայնացնող են: Նախքան կոսմետոլոգների այցելությունների համար հսկայական գումարներ ծախսելը, փորձեք մի քանի մատչելի և ապացուցված միջոցներ, գրում է MedikForum–ը։
Խնձորի քացախ
Խնձորի քացախը պարունակում է քացախաթթու, որը, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կարող է սպիտակեցնել մաշկը և հեռացնել պիգմենտավորումը։
Կաթ
Կաթնաթթուները կարող են օգնել տարիքային բծերի դեմ պայքարում։ Փորձեք մաշկին քսել սովորական կաթ, թթու կաթ կամ կեֆիր: Սերուցքը նույնպես կտա այդ էֆեկտը, բայց այն պարզապես շատ ավելի թանկ կարժենա։
Կանաչ թեյի էքստրակտ
Գիտությանը հայտնի է, որ կանաչ թեյի էքստրակտը նպաստում է մաշկի ապապիգմենտավորմանը: Պարբերաբար օգտագործեք այս թերապիան: Իհարկե, տարիքային բծերը մեկ գիշերում չեն անհետանա, բայց այս մեթոդն ապացուցված է և արդյունավետ։
Սև թեյ
Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ սև թեյը նույնպես օգնում է գունաբացել մաշկի մուգ կետերը, երբ այն կիրառվում է օրական երկու անգամ մեկ ամսվա ընթացքում:
Ալոե վերա
Համաձայն 2012 թվականի ուսումնասիրության՝ ալոե վերան պարունակում է ալոին՝ բնական գունազրկող միացություն, որը գունաբացում է մաշկը և արդյունավետորեն գործում է որպես ոչ թունավոր հակահիպերպիգմենտավորող միջոց:
Կարմիր սոխ
Կարմիր սոխի էքստրակտը (Allium cerum) ներառված է վաճառվող քսուքների բաղադրության մեջ, որոնք նախատեսված մաշկի և սպիների գունաբացման համար։
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր սոխի չոր կեղևը կարող է արդյունավետորեն գունաբացել մաշկը: Փնտրեք Allium պարունակող քսուքներ և օգտագործեք դրանք պիգմենտային կետերը գունաբացելու համար։

