2027թ․–ին Հայաստանը կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում․ Պատրիկ Ֆիորի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսահայ հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին մտադիր է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2027» երգի մրցույթում։ Այս մասին նա դեռ հայտարարել է հոկտեմբերի 18-ին France 2 հեռուստաալիքի «Quelle époque !» հաղորդման ուղիղ եթերում։
Երբ խոսակցություն է գնացել երգչի հայկական ծագման մասին, հյուրերից մեկը կատակել է՝ ասելով, որ նա «հազվադեպ է բաց թողնում Հայաստանը հիշատակելու հնարավորությունը»։
Պատասխանելով կատակին՝ երգիչը անսպասելի հայտարարություն է արել․
«2027 թվականին ես Հայաստանը կներկայացնեմ «Եվրատեսիլ» մրցույթում։ Սկզբունքորեն, ամեն ինչ արդեն սկսվել է», - ասել է երգիչը։
Հաղորդավարը հստակեցրել է, թե արդյոք դա պարզապես կատակ չէ, սակայն Ֆիորին հաստատել է իր մտադրությունները․ «Այո, ես արդեն շփվում եմ այս գործով զբաղվող մարդկանց հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչ կստացվի։ Հանուն Ժակ Շուշայանի կապույտ աչքերի՝ կփորձեմ դա անել», - ասել է երգիչը՝ նշելով իր հայկական ծագում ունեցող հոր անունը։
Ֆիորին չի բացառել նաև համագործակցությունը հայ կատարողի հետ՝ նշելով, որ կարող է հանդես գալ դուետով․ «Ես չեմ լինելու միայնակ բեմում։ Կուզեմ իմ կողքին տեսնել հայ արտիստի, որին ես արդեն պատկերացնում եմ», – ասել է նա։
Հիշեցնենք, որ 1993 թվականին երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթին ներկայացրել է Ֆրանսիան Mama Corsica երգով՝ գրավելով չորրորդ տեղը։

