Ուղևորն առանց տոմսի նստել է ինքնաթիռ, թաքնվել զուգարանում ու թռել Փարիզ

29.11.2024, 11:01
Անսպասելի դեպք՝ օդանավակայանում. կինը երկու անգամ խուսափել է փաստաթղթերի ստուգումից. մանրամասներ
Ուղևորն առանց տոմսի նստել է ինքնաթիռ, թաքնվել զուգարանում ու թռել Փարիզ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Delta Air Lines-ի ուղևորն առանց տոմսի նստել է ինքնաթիռ, թաքնվել զուգարանում և ԱՄՆ-ից թռել Ֆրանսիա։ Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, գրում է The New York Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։ Հրատարակության տվյալներով՝ Նյու Յորքից Փարիզ թռչող կինը երկու անգամ խուսափել է Քենեդու օդանավակայանում փաստաթղթերի ստուգումից։

Անձնակազմի նման անուշադրությունը բացատրվում էր իրարանցումով և հսկայական հերթերով, որոնք նկատվում էին ամերիկյան շատ նավահանգիստներում Գոհաբանության օրվա նախօրեին։

Մի քանի ժամ շարունակ կնոջը հաջողվել է շարժվել Airbus A330-ի զուգարանների արանքով։ Անձնակազմի անդամները նրան նկատել են միայն վայրէջք կատարելուց առաջ:

Փարիզ ժամանելուն պես կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել։