Հայկական հրաշք. Lonely Planet-ի թիմն այցելել է Հայաստան և պատմել, թե ինչն է իրենց ամենաշատը զարմացրել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Lonely Planet-ի թիմը Instagram-ի իր էջում գունեղ տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած ուղևորության մասին, որում խոսել է երկրի ամենանշանակալի վայրերի մասին և կիսվել ճամփորդությունից ստացած տպավորություններով։
«Այն, ինչ ես գտա այստեղ, ուղղակի ապշեցրեց ինձ. հազարամյա վանքեր, հսկայական հրաբխային սարահարթեր և շիկակարմիր կիրճեր, որոնք հացի փշրանքների պես թափվում էին, երբ մենք քայլում էինք դրանց երկայնքով», - ասում է Lonely Planet-ի հեղինակը, ով ուսումնասիրել է Հայաստանի Անդրկովկասյան արահետը:
Instagram-ի օգտատերերը մեկնաբանել են տեսանյութը՝ նշելով, որ Հայաստանը թերագնահատված երկիր է՝ ցնցող տեսարաններով, հարուստ պատմությամբ և հիանալի խոհանոցով:
«Միանշանակ, իմ սիրելի երկրներից մեկն է։ Այդքան պատմություններ, ընկերասեր մարդիկ և հիանալի կերակուրներ»,-գրում են օգտատերերը։

