Ջենիֆեր Էնիսթոնի տուն ոստիկաններ են ներխուժել՝ «ինքնասպանության փորձի» ահազանգից հետո

26.09.2024, 12:35
Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի տուն ոստիկաններ են ներխուժել՝ «ինքնասպանության փորձի» ահազանգից հետո. ինչ է կատարվել
Ջենիֆեր Էնիսթոնի տուն ոստիկաններ են ներխուժել՝ «ինքնասպանության փորձի» ահազանգից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Օրերս ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձել է խաբեության զոհ, գրում է thevoicemag.ru-ն։

Անհայտ անձը հաղորդագրություն է թողել ոստիկանություն, որ Ջենիֆեր Էնիսթոնը փորձում է ինքնասպան լինել, որից հետո իրավապահ մարմինները կեսգիշերին ներխուժել են դերասանուհու տուն։

Անհայտ անձը պնդել է, որ 55-ամյա դերասանուհին վատառողջ է և սպառնում է ինքնասպան լինել։ Այնուհետև նա տրամադրել է Էնիսթոնի ճշգրիտ հասցեն, սակայն չի նշել նրա անունը կամ, որ նա հայտնի մարդ է:

Ոստիկանությունը տեղում պարզել է, որ հաղորդագրությունը կեղծ է եղել։