Ինչպե՞ս է սուրճն ազդում հորմոնների վրա. դիետոլոգը բացատրում է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վերջին տարիներին կատարված հետազոտությունները փաստում են, որ սուրճը հակաքաղցկեղածին է, նվազեցնում է լյարդի քաղցկեղի, ինչպես նաև կոլոռեկտալ քաղցկեղի առաջացման ռիսկը:
Կան նաև տվյալներ, որոնք փաստում են, որ հետդաշտանադադարային շրջանում կանանց մոտ նվազեցնում է կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը, տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը: Մեկ այլ հետազոտություններ վկայում են, որ կոֆեինը նաև Տիպ 2 շաքարային դիաբետիառաջացման ռիսկն է նվազեցնում:
«Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Միֆեր առողջության մասին» հաղորդաշարի ընթացքում Էնդոկրինոլոգ, դիետոլոգ Դալար Թումասյանը հորդորում է չչարաշահել սուրճը` վերցնելով միայն դրականը:
Մանրամասները՝ տեսանյութում։